top of page
original (1).png

Հիանալի է.

Ուրեմն մենք արդեն.

 

 

  • Ընտրեցինք մի նպատակ որին հասնելու համար աշխատանք ենք կատարելու:

  • Դուք համոզվեցիք որ այդ իրատեսական է, հասանելի է և սեփական կարողությունից բարձր չէ:

  • Մեզ տեղեկացրեցիք որ բավականաին համոզված եք որ կարող եք հասնել ձեր նպատակին (սա "խոստում" չէ, դա միայն մի նպատակ է որի ուղղությամբ աշխատելու ենք).

  • Մեզ ասեցիք թե որքանով դա կարևոր ձեր համար:

  • Հասկացանք թե շաբաթվա որ օրերի ընթացքում ենք ավելի հակված լինում թմրանյութեր օգտագործելուն, որն էլ շատ կարևոր տեղեկություն է: Այժմ դուք կարող եք նախապատրաստվել այդ պահերին դիմակայելու: Ձեր օրակարգը հակեցված պահեք, խուսափեք անգործությունից և ձանձրույթից: Դիմեք մտերիմ ընկերոջ աջակցությանը, քանի որ շատ ավելի լավ է քան միայնակ անել այս քայլերը:

  • Դուք նշեցիք այն ամենը ինչ կարող եք այլ ձև անել երբ թմրամիջոցներ օգտագործելու պահանջ արաջանա: Կարևոր է գիտակցել այն, որ դուք այդ ցանկությունների զոհը չեք, որոշ բաներ այլ ձև անելով դուք կարող եք ձերբազատվել այդ ցանկություններից: Ձեռք բերեք այդ հմտությունները քանի որ դրանց կարիքը շատ եք ունենալու առաջ շարժվելու համար:

 

 

Վերջ: Դուք այսպիսով ունեք ձեր անձնական խնամքի պլանը:

 

Հնարավորության դեպքում տեղյակ պահեք մտերիմ ընկերոջը որ դուք ցանկանում եք կատարել փոփոխություններ: Լավ ընկերոջ աջակցությունը այս գործում ավելի լավ է քան դա միայնակ անելը: Ձեր խոցելիության մասին ուրիշների հետ կիսվելը դժվար է սական մի ամաչեք: Դուք շատ խիզախ և քաջ քայլ եք անում որի համար պետք է հպարտանաք:

Անկախ նրանից, թե ձեզ կհաջողվի հասնել ձեր նպատակին, թե ոչ, այժմ դուք ունեք գործիքների հավաքածու, որոնք կարող եք կիռարել ինքներդ ձեզ օգնելու համար: Երբեմն դա փորձություն է և սխալ, միշտ չէ, որ մենք հաջողության կհասնենք առաջին անգամից: Մի հանձնվեք: Կրկին փորձեք ընտրելով հասանլեի նպատակներ և աշխատելով դրանց ուղղությամբ: Ավելի լավ կերպով բացահայտեք խոցելի պահերը և օգտագորձեք այդ ցանկություններից ձեռբազատվելու մեթոդները: Դուք ամեն անգամ ավելի եք հմտանալու այդ գործում:

Հաջողության հասնելու դեպքում շատ կարևոր է շնորհավորել ինքներդ ձեզ, իսկ ձախողման դեպքում նույնպես շնորհավորեք ինքներդ ձեզ փորձելու համար: Մի մեղադրեք ինքներդ ձեզ:

Գոյություն ունի պարզ և բացատրելի պատճառ, թե ինչու եք դժվարանում: Նույնասեռական կյանքը և սեռական հարաբերությունները բարդ են, սակայն դուք միայնակ չեք: Այնպես որ, չմեղադրեք ինքներդ ձեզ, պարզապես ժպիտով և հավատքով փորձեք խնամքի պլանի նոր տարբերակ:

original (2).png
bottom of page